21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աբովյանում դանակահարվել է գիշերային ակումբի տնօրենը. վիրահատությունը տևել է 8 ժամ

Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով  դանակահարվել է ակումբի տնօրենը՝ 31-ամյա Մամիկոն Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ shamshyan.com-ի՝ պարզվել է, որ Մամիկոն Գրիգորյանի հետ գիշերային ակումբում վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին եւ դիմել փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրահատությունը տևել է 8 ժամ և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները կենաց-մահու պայքար են տարել երիտասարդի կյանքը փրկելու համար՝ գլխի միջից հանելով դանակը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հակոբ Արշակյանին հայտնաբերելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ