24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հակառակորդը փորձել է ականազերծում անել․ ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում,  դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ