22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքական կայքն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել է Թուրքիայի հայ համայնքի օրակագում: Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր «Odatv» լրատվական կայքը:

«Ի՞նչ է կատարվում հայ համայնքում» վերնագրով նյութում նշվում է, որ  պատրիարքության հոգևոր խորհուրդը որոշել է անբուժելի հիվանդության պատճառով 8 տարի հիվանդանոցում գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնաթող անել: Այսպիսով՝  նոր պատրիարք ընտրելու համար կրկին դիմում կներցկայացվի Թուրքիայի պատկան մարմիններին:

Կայքը հայտնում է, որ պատրիարքի ընտրության հարցը նախկինում մի քանի անգամ օրակարգ է բերվել: Սակայն հնարավոր չի եղել նոր ընտրություններ անցակացնել կրոնական ավանդույթների պատճառով, համաձայն որոնց, քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել:  Մեսրոպ պատրիարքի հիվանդության պատճառով պատրիարքարանը ղեկավարել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որից համայնքի մի հատվածը դժգոհ է:

Աղբյուրը նշում է, որ մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնին ուղղված Աթեշյանի նամակը:

Թուրքական կայքը հայտնում է, որ պատրիարքի ընտրություններ անցկացնելու ջատագովներից է հայկական «Ակօս» շաբաթաթերթը

Վերջինը հոգևոր խորհրդի  որոշումից հետո Աթեշյանին ուղղված քննադատական «Լավ է ուշ, քան երբեք» հոդվածում գրում է, որ  ընտրական գործընթացը որքան արագ և արդյունավետ իրականացվի, այնքան համայնքի օգտին կլինի:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ