25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչքան դժվար հարց կա Վարդան Այվազյանին են տալիս /վիդեո/

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Henaran.am-ի հարցը լսելով՝ դժվար կողմնորոշվեց ինչպիսի պատասխան տա, որ չվիրավորի թոշակառուներին և հանրությանը:

Մեր հարցն այսպիսին էր, այս պահի դրությամբ նվազագույն 13 հազար դրամ ստացող թոշակառուն ինչպե՞ս է լուծելու իր օրվա հացի խնդիրը, դրան զուգահեռ վճարելու գազի վարձավճարը: 

“ 13 հազար դրամը, որ դուք ասում եք դա է մեր պետության հնարավորությունը, որ տալիս ենք: Իսկ գազի գինը ինչի մասին դուք խոսում եք, սոցիալական բոլոր խոցելի խմբերին փոխհատուցումներ է վճարվելու”,-պատասխանեց Վարդան Այվազյանը:

Իսկ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը արդյո՞ք ապահովված է համարվում, ինչպես են տարբերակվելու սոցիալապես անապահով խմբերը:

“ Իմ խորին համոզմամբ միայն տնտեսական լրջագույն քայլեր իրականացնելով”,-ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով՝ ինչքան դժվար հարցեր կա Վարդան Այվազյանին են տալիս: 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը այնուամենայնիվ  ընդունում է, որ ոչ թե գազի գներն են թանկ, այլ մեր ստացած եկամուտներն են չնչին:

Մի լուծում այնուամենայնիվ տեսնում է նախկին նախարարը, այդ լուծումը անմիջականորեն առնչվում է  մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ