25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը չի խառնվի Ռուսաստանի և Հայաստանի խնդիրներին, բայց այդ հարցում կօգնի /վիդեո/

“Գրեթե բոլոր երկրներում կան էներգետիկ անվտանգության խնդիրներ և Հայաստանն էլ բացառություն չէ և ցանկացած երկրի կառավարություն աշխատում է այս խնդիրների շուրջ, որպեսզի բազմազան հնարավորություններ ունենա` դիվերսիկացվի և կարողանա ապահովվել բնակչության պահանջարկը”,-ՀՀ- ում  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մեր կառավարությունը զգոն է էներգիային առնչվող հարցերում և ճիշտ դիրքորոշում կորդեգրի:

Այսօր` լրագրողների հետ զրույցում ԱՄՆ դեսպանը նշեց, որ միացյալ նահանգների հետ համագործակցության արդյունքում Հայաստանում էլ կիրառելի կդառնան Եվրոպայում և ԱՄՆ –ում վաղուց օգտագործվող այլընտրանքային էներգետիկ միջոցները, ինչպիսիք են`քամին, արևը, ջուրը:

Հայաստանում գազի թանկացման հետ կապված մեկնաբանություններ դեսպանը չի պատրաստվում անել` ասելով, որ սա մեր երկրի և Ռուսաստանի իրավասությունների տիրույթում է:

Պատճառներից մեկն էլ դա է, որ ԱՄՆ ուզում է Հայաստանին աջակցել այլընտրանքային էներգիայի աղբյուների կիրառման հարցում, որպեսզի գնային տատանումները այդքան ծանր չանդրադառնան մեր երկրի վրա:

Ճնշում է գործադրում արդյոք Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հարցը դեսպանը նույնպես չմեկնաբանեց. ”Ես որևէ մեկնաբանություն չունեմ Ռուսաստանի շարժառիթների հետ կապված: Հայաստանը և Ռուսաստանը գործընկերներ են և սերտ համագործակցում են”,- հավելեց Ջոն Հեֆերնը:

Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը համաժողով է կազմակերպել ” Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում” թեմայով: 

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ