26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որևէ զարմանալի բան չկա. ՀՅԴ-ը՝ Ծառուկյանից (վիդեո)

«Նախ ես չեմ բացառում, որ նման բան կկատարվի, քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միևնույնն է, զբաղվում է  քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին ղեկավար ու հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին:

Պատգամավորը նշեց՝ իրենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունեն ու խնդիր չեն տեսնում: «Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է:

Այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է  դրված Հայաստանում, շատերին է  ստիպելու ակտիվանալ, որովհետև կողմ քաշվելը սխալ է, պիտի այնպես անել, որ այդ պրոցեսները, որ ընթանում են հիմա, դրական լինեն, արդյունք տան,  մեր երկիրը դրա կարիքն ունի»,-հավելեց Ա. Ռուստամյանը: Հարցին, թե քաղաքական դաշտն ունի Գ. Ծառուկյանի կարիքը, նա արձագանքեց, թե նա կարիքն ունի շրջապատը, այն մարդիկ, ում նա բարեգործութամբ փորձում է օգնել:

ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց՝ իրենք ողջունել են, երբ ԲՀԿ նախկին ղեկավարը հեռացավ, որպեսզի արյուն չթափվի, քանի որ այն ժամանակ պարզ էր, որ բախումներն անխուսափելի կլինեն:

«Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել, որևէ զարմանալի բան չի կարող լինել, եթե էջերը բացվեն»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իշխանության հետ համաձայնեցված է նրա վերադարձն, ապա Ա. Ռուստամյանը շեշտեց. «Մեզ հետ հաստատ համաձայնեցված չէ, ի՞նչի պիտի համապատասխանեցվի ընդհանրապես, նա ազատ մարդ է»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ