08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանին

Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացվել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կկազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:

Որպես շահագրգիռ հանրություն և մտահոգ քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկանալ, թե՝
1) հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ ինչու՞ ներգրավված չեն հրավիրյալների ցանկում,
2) արդյո՞ք այդ քննարկումը բաց է լինելու և ցանկացողները կարող են մասնակցել,
3) արդյո՞ք ԶԼՄ-ների համար մուտքն ազատ է:

Այնուամենայնիվ, առաջարկում ենք Ձեզ ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին նշանակված քննարկման ընթացքում մասնակից դարձնել նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին (շահագրգիռ հանրությանը):

”Եկեք կանխենք գազի թանկացումը” քաղաքացիական նախաձեռնության անունից

 

 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ