Վարորդը տեղում մահացել է
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 MV 243 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (1997 թ. ծնված Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղևորը (1996 թ. ծնված Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1995 թ. ծնված Ա. Գ.-ին և 2002 թ. ծնված Տ. Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: