22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանը կեղծ օղի է իրացրե՞լ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծ օղի իրացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Շուշիկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը իրեն տվել է 150 շիշ կեղծ եւ առանց ակցիզի օղի ու խնդրել է վաճառել յուրաքանչյուր շիշը 1.000 ՀՀ դրամով՝ խոստանալով իր ընկերոջ միջոցով իրեն օգնել սոցիալական անապահովության նպաստ ստանալու հարցում: Պաշտոնատար անձի օգնությամբ ինքը ընդգրկվել է նպաստառուների ցուցակում եւ ստացել սոցիալական նպաստ:

Շուշիկ Ս.-ն հայտնել է նաեւ, որ ինքը վաճառել է օղիները եւ պաշտոնատար անձին տվել է 60 հազ. ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը չի տվել, քանի որ օղիները գնած անձինք իրեն չեն վճարել գումարները: Պաշտոնատար անձը պահանջել է անձամբ տալ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը՝ հակառակ դեպքում սպառնացել է զրկել սոցիալական նպաստից: Հետագայում ինքը այցելել է սոցիալական ծառայություն եւ տեղեկացրել, որ ինքը նպաստ ստանալու իրավունք չունի:

Քաղաքացի Շուշիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծ օղի իրացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ