Ընկել ենք ջունգլիների մեջ, որ թողնենք, մեզ էլ, մեր երեխեքին էլ կհոշոտեն. Մանվել Գրիգորյան (վիդեո)
Գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանից Henaran.am-ը հետարքրվեց, թե ինչու է հենց այս օրերին հատկապես ավելի ակտիվացել թշնամին: Ի պատասխան գեներալն ասաց, որ շփման գծում առկա լարվածությունը 1989 թվականից է. «Տարբեր ժամանակաշրջանում տարբեր իրավիճակ է: Միշտ լինում է լարվածություն: Երեկ էլ են հայ զինվոր սպանել: Մենք պետք է հասկանանք մեր տարածաշրջանի կարևորությունը, մեր կարևորությունը, ու մեր թշնամիներին. Մենք միլիարդ տարի հետո էլ ենք նույն իրավիճակով ապրելու: Ուղղակի մեր փրկությունը մեր միասնականության մեջ է. մոստեր չվառել:
Պարզ է՝ թերություններ կան, սխալներ կան, վիրավորել-վիրավորվել կա, բայց չափավոր ամեն ինչ անենք, որովհետև մեր տարածաշրջանը մեզ այլ բան թույլ չի տալիս, որովհետև մենք անկախ պետություն ենք: Թշնամին էլ նենգաբար միշտ աշխատանքի ժամանակ, հաց ուտելու ժամանակ հարմարացնում՝ զինվորին գնդակահարում է: Ընկել ենք ջունգլիների մեջ, որ թողնենք մեզ էլ, մեր երեխեքին էլ կհոշոտեն»: