15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մասիս Հունանյանը՝ բեմից դուրս

Շատերը ժողովրդական երգիչ Մասիս Հունանյանին ճանաչում են բեմից: Իսկ ինչպիսի՞ն է նա առօրյայում, ի՞նչ երազանքներ ունի: Այս և նմանատիպ հետաքրքիր հարցերով  Henaran.am-ը փորձել է երգչին բացահայտել նորովի:

 -Մասի՛ս, եթե երգիչ չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

-Կցանկանայի օդաչու դառնալ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝  ինչ մասնագիտություն էլ  ընտրեի,  դրա հետ մեկտեղ՝ անպայման կերգեի: Առանց երգարվեստի այլևս կյանքս չեմ պատկերացնում:


-Ինչպիսի՞ն է Մասիս Հունանյանը բեմից դուրս՝ առօրյա կյանքում։

-Բեմից դուրս՝ առօրյաում, օրս լի է ընկերներով, հարազատներով, լավ միջավայրով: Կարծում եմ՝ ասվածից պարզ է դառնում, թե ինչպիսին եմ առօրյայում:

-Ո՞վ է ձեր ամենախիստ քննադատը։

-Իմ ամենախիստ քննադատն իմ ըմտանիքն է, ինչպես նաև ընկերներս:


-Ինչի՞ց եք վախենում։

-Կյանքում ոչնչից չեմ վախենում՝  բացի դավաճանված լինելուց ու մենակությունից:


-Ո՞ր հատկանիշներն եք կարևորում մարդու մեջ։

-Ազնվությունն ու նպատակասլաց լինելը:


-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտրյալը։

-Ինչպիսին էլ  լինի, առաջնահերթ կուզենամ, որ լինի անկեղծ ու հավատարիմ: Դե,  եթե մի քիչ էլ արտաքնապես գեղեցիկ լինի,  չի խանգարի (ժպտում է- Հ.Բ):


-Կա՞ ինչ-որ մեկն, ում կուզեիք նմանվել, ո՞վ է Ձեր իդեալը։

-Չեմ սիրում նմանվել, բայց կան բնավորության գծեր, որոնք շատ եմ ցանկացել իմ մեջ գտնել: Իմ իդեալը ցանկանում եմ ինքս  ստեղծել՝ ապրելով ճիշտ ու ինքս ինձ վայել կյանքով:


-Կա՞ ինչ-որ մեկն, ում հետ երազում եք զուգերգ կատարել։

-Եթե անգամ զուգերգ էլ չերգեի, կուզենաի մեկ բեմում հանդես գալ մեր սիրելի Շառլ Ազնավուրի հետ:


-Հայ գուսանական-աշուղական արվեստում ո՞վ է Ձեզ համար բարձրակետ համարվում։

-Հայ աշուղական արվեստի բարձրակետերն ինձ համար Ջիվանին ու Հավասին են:

-Ո՞վ է Ձեր ամենասիրելի հեղինակը։

-Հայ հեղինակերից ինձ հոգեհարազատ են Սևակի ստեղծագործությունները:
«Ասղտղային հիվանդություն» կոչվող երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում։

Այդ հիվանդությունը արտիստին և, առհասարակ, ժողովրդական երգչին վայել չէ: Ով այդ հիվանդությամբ է տառապում, կործանված է:

-Դուք Ձեզ հաջողակ համարու՞մ եք։

-Այո՛,  ես հաջողակ մարդ եմ, որովհետև այսօր ունեմ այն, ինչի համար տքնաջան աշխատել եմ,կողքիս ունեմ լավ ընտանիք ու լավ ընկերներ:


-Համամի՞տ եք այն տեսակետի հետ, թե
«Ամենից առաջ բախտ է հարկավոր»։

Ո՛չ, համամիտ չեմ:

-Հաջողակ լինելու համար ի՞նչ է անհրաժեշտ մարդուն։

-Հաջողակ լինելու համար պետք է ճիշտ ապրել խելամիտ կերպով քայլել առաջ,  լինել մարդկային հատկություններով  օժտված, ձգտող.  բախտը այդ դեպքում մեր դուռը կթակի:


-Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք։

-Եթե կախարդական փայտիկ ունենայի, Հայաստանը կդարձնեի ծովից ծով և հայերս կապրեինք նույն հողի վրա:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ