20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ի ձանձրույթի դեմ…Գալուստ Սահակյանը բացահայտել է

”Ես կարծում եմ՝ այստեղ շահողը նորից ՀԱԿ կոչվածն է, որովհետև հնարավորություն ունեցավ ասելու, մեզ մեղադրելու: Ամիսներ շարունակ շոու պետք է անեին, մենք ընդամենը մեկ շաբաթ հնարավորություն տվեցինք անել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծին, քանի որ չէր ցանկանում, որ պաշտոնատար անձինք հարցաքննվեն, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ քննարկումների ժամանակ ինքն զգացել է, որ այդ հանձնաժողովը հենց շահարկելու մոլուցքով են ցանկանում ստեղծել: ՛՛Մենք այսօր էլ ենք կողմնակից, որ այդ հանձնաժողվը լինի, բայց մեր խոսակցություններից ինձ համար պարզ դարձավ, որ մեկ երկու-ամիս պետք է իրենց ձանձրույթը փարատելու համար շոուներ անեին, իսկ հետո պիտի նեղանային, ասեին՝ մենք հեռանում ենք, որովհետև այս իշխանություններն այս են, այն են՛՛,-նշեց Սահակյանը:

Վերջինս ընդգծեց, որ բացի այդ պետք չէ զոհվածների ընտանիքներին կրկին ցավ պատճառել, հարցաքննությունների հրավիրել:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են հանձնաժողովի ստեղծման նախագծին կողմ քվեարկել ՀՅԴ-ը, ԲՀԿ-ը, ՛՛Ժառանգությունը՛՛, պատասխանեց. 

՛՛Այն քաղաքական ուժերը, որ տվյալ հարցով պատասխանատվություն չեն վերցնում, մտածում են իրենց քաղաքական շահերով շարժվել, իսկ մենք պատասխանատվություն ունենք՛՛:

Գալուստ Սահակյանը հորդորեց իրենց քննադատողներին անտեղի շահարկումներ չանել: ՛՛Հորդորում ենք մեզ շահարկողներին ամփոփվեն իրենք իրենց մեջ, որովհետ ըստ էության ժամանակի մեջ քաղաքական դաշտում իրենց դերակատարումը վերացված է, պիտի կարողանան նորից սկսել ու ակտիվացնել իրենց գործունեությունն ու առաջ շարժվել, այլապես ինքնաոչնչացման են գնում՛՛,- եզրափակեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ