«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա Ծաղկաձորում՝ նոյեմբերի 12-13-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել են Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը եւ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը։
Նախորդ տարի Հայաստանը նվաճել էր այդ առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը:
Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանից առաջնությանը կմասնակցի 5 թիմ: