22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արփինե Դալալյանը բրոնզե մեդալ է նվաճել

Մալայզիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում մեր երկիրը  նվաճել է երկրորդ մեդալը:

Աղջիկների գերծանր քաշային կարգում (+69 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Արփինե Դալալյանը: Եվրոպայի այս տարվա չեմպիոնը երկամարտում գրանցել է 220 (93+127) կգ արդյունք:

Տղաների գերծանր քաշային կարգում (+94 կգ) Վարազդատ Լալայանը երկամարտի 340 կգ (156+184) արդյունքով գրավել է 5-րդ տեղը:

Նախօրերին Հայաստանից բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն, 17-ամյա Կարեն Ավագյանը, որը երրորդ տեղն էր գրավել 85 կգ քաշայինների պայքարում՝ երկարամարտում գրանցելով 318 կգ (145+173):

Առաջնության մրցավարների թվում է նաեւ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ