15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Սպանեցին. Հայկական Ժամանակ

Նախօրեին ուշ երեկոյան Նոր Մոսկվւսյի շրջանում վարձակալված բնակարաններից մեկում ռուս իրավապահները ՀՀ երկու քաղաքացու դիեր են հայտնաբերել։ Երեկ պարզվեց, որ նրանցից մեկը հայտնի Ձկնկուլն է 46-ամյա Արմեն Իսրայելյանը, որը նախկինում աշխատել է Աժ պատգամավոր Աամվել Ալեքսանյանի մոտ։

Մյուս սպանվածը 43-ամյա Էդուարդ Նշանյանն է Ճուտ մականունով։ Նա եւս Ալեքսանյանի աշխատակիցն է եղել և ամիսներ առաջ է ազատվել աշխատանքից։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը թերթի հետ հեռախոսազրույցռմ հայտնեց, որ նրանք սպանվել են հրազենից։ Իսկ Ձկնկուլի կինը Քրիստինեն, հաստատեց, որ սպանվածն իր ամուսինն է։ Լրա խոսքով դեպքից ժամեր առաջ խոսել է ամուսնու հետ, սակայն իրադարձությանների նման ընթացք հեռախոսազրույցում չի նշմարվել։ Քրիստինեն հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել։ Մեզ հայտնի դարձավ, որ էդուարդ Նշանյանն ու Արմեն Իսրայելյանը մոտ երկու շաբաթ առաջ են միասին մեկնել ՌԴ, երբ Արմեն Իսրայելյանն ու Աամվել Ալեքսանյանը պարզած են եղել իրենց հաշիվները:

Ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ ենթադրյալ մարդասպանը իր զոհերի վրա 7 կրակոց է արձակել։ Հետախուզվողը ՀՀ քաղաքացի է, ոմն Աամվել։ Թերթի տեղեկություններով, էդուարդ Նշանյանի քույրը՝ Հասմիկ Նշանյանը, հոկտեմբերի 17-ից չի կարողացել կապ հաստատել եղբոր հետ և դիմել է ոստիկանություն։ Իսրայելյանն ու ընկերը սպանվել են մի քանի օր
առաջ։ ՌԴ գլխավոր քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՌԴ քր. օր. 105 հոդվածի 2-րդ մասով (2 ե ավելի անձանց սպանություն)։

Հիշեցնենք, որ ամիսներ աոաջ Արմեն Իսրայելյանը Հժ թղթակցին պատմել էր, թե ինչպես է
Ալեքսանյանն առևանգել իրեն, խլել բիզնեսները։ Թերթի հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ՝ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլթե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ