Բեքհեմը հուզմունքից արտասվել է հրաժեշտի պահին /վիդեո/
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը խաղացել է իր վերջին խաղը: Օրերս նա հայտարարել էր իր սպորտային կարիերան ավարտելու մտադրության մասին:
Իր մարզական կարիերայի վերջին խաղը ֆուտբոլիստն անց է կացրել “Պարի Սեն-Ժերմեն” ակումբի կազմում: Տրիբունաներից Դեյվիդին աջակցել են կինը` 4 երեխաների հետ, ծնողները եւ 45 հազար նվիրյալ երկրպագուները:
“Բրեստ” թիմի նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակ տանելուց հետո “Պարի Սեն-Ժերմենի” ֆուտբոլիստները Բեքհեմին հրաժեշտ են տվել ձեռքերի վրա: Ֆուտբոլիստը հուզվել է եւ նույնիսկ արտասվել: