23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

“Բարև Երևան”-ը 2 քայլ էլ ունի

“Բարև Երևան” դաշինքի կողմից ՀՀ վարչական դատարանում լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի համար այսօր` մայիսի 20-ին վարչական դատարանի կողմից դաշինքի հայցի մերժումը սպասելի էր. “Քանի որ այս ընթացքում դատարանի մոտեցումը այն էր, որ չենք քննարկելու այն, թե ինչքան իրավախախտումներ են տեղի ունեցել, եթե դա նույնիսկ քրեական հաղորդում էր “:

Լուսինե Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը բաղկացած է 17 էջից և թե ինչպես են հիմնավորել բողոքի մերժումը, ինքը կարող է ասել միայն որոշումը ուսումնասիրելուց հետո:

“Բարև Երևան”-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ որոշումը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո  իր կողմից  2  տրամաբանական քայլ է ենթադրվում .”Առաջին քայլը դա այն է, որ բոլոր այն նյութերը, որոնք ըստ էության հաղորդում են հանցագործության մասին կներկայացվեն ոստիկանություն հետաքննություն սկսելու պահանջով:

Իսկ երկրորդ քայլը ` այն է, որ վարչական իրավախախտումների մասին կա ՀՀ օրենսգիրք, որը հստակ իրավախախտումների համար սահմանում է տուգանքներ, իսկ իրավախախտումները բազմաթիվ են եղել”:

 Հիշեցնենք,որ այսօր ՀՀ վարչական դատարանը մերժեց ՛՛Բարեւ Երեւան՛՛ կուսակցությունների դաշինքի` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջը:

Լուսինե Պետրոսյանի հարցազրույցի մանրամասները Henaran.am –ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ