03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին նախագահը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից

ՌԱՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է խուսափել պատասխանատվություն կրելուց, ու դեֆոլտի մասին առաջարկն էր հենց սրանով է պայմանավորում: <<Շատ անորոշ վիճակ է ստեղծվել  առաջին նախագահի ու գործող նախագահի միջև, ինչ-որ պահ կար, որ հայտարարեց, որ աջակցելու է, միասնական գործելու է,  ապրիյան պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես ամեն կերպ փորձում էր աջակցել Սերժ Սարգսյանին այդ բարդ վիճակում: Հիմա  այնպիսի տպավորություն է, որ փորձում է հեռանալ իշխանության գործողություններից>>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ստեղծվել է մի իրավիճակ, որի համար Տեր-Պետրոսյանը չի ցանկանում պատասխանատու լինել:

Ինչ վերաբերում է Հայ Ազգայի Կոնգրեսին, ապա Մ. Սարգսյանը նշեց՝ քանի որ Հայաստանում գոյություն չունի ընտրւթյուն, ու ընտրությունների ձայներով չեն որոշվում, այլ իշխանությունների հետ ունեցած հարաբերություններով, ինչի ապացույցն էին ՏԻՄ ընտրությունները, ապա դժվար է ասել՝ ՀԱԿ-ն ունի իր նախկին ընտրազանգվածը, աջակիցների, բանակը, թե ոչ:

Հարցին՝ կտեսնե՞նք նրանց հաջորդ գումարման խորհրդարանում, քաղաքագետը պատասխանեց՝ դա կախվածէ իրենց հարաբերություններից իշխանության հետ:

<<Խորհրդարանում հենց այնպես ոչ ոք չի հայտնվում, եթե լինեին ընտրություններ, կիմանայինք կա ընտրազանգված, թե ոչ, եթե չկան, խոսել այս կամ այն ուժի ռեալ ազդեցության ու կայացվածության մասին, լրիվ անիմաստ է, կարող է մի ամիս առաջ մի ուժ ստեղծվել ու այնպիսի մեծ ազդեցություն ունենա, որ բոլորը զարմանան>>,-եզրափակեց Մ. Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ