22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է 8-10 աստիճանով»

Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է 8-10 աստիճանով: Այդ մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այս անգամ Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում: Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետեւանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ: Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիճանաբար կթուլանա:

Բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն: Նշված ժամանակահատվածում հորդորում ենք շրջաններ երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ