22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Խաբում եք, ու խաբում, ինչու եք խաբում. Փոստանջյանը՝ վարչապետին

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնող Տիգրան Սարգսյանին ասաց, որ նրա ելույթը անկեղծ չէր, քանի որ կառավարությունը “գցել ” է ժողովրդին: “Խաբում եք, ու խաբում, ինչու եք խաբում”,-հարցրեց Փոստանջյանը Տիգրան Սարգսյանին:

“Երբեւիցե մենք ձեզ չենք խաբել”,-հակադարձեց վարչապետը: Շարունակելով խոսքը՝ պատգամավորը փորձեց պարզել, թե շաբաթ օրը որտեղ էր վարչապետը, երբ սպանված զինվորի դին բերում էին կառավարություն:

Տիգրան Սարգսյանը աշխատավայրում էր: Ասաց՝ խնդրել է, որպեսզի բողոքի ակցիայի մասնակիցներից պատվիրակություն կազմվի, որպեսզի հանդիպեն իրեն: ՛՛Սակայն առաջարկը մերժվել է, քանի որ նրանք քաղաքական ակցիա էին ուզում պարզապես՛՛: 

Պատգամավոր Փոստանջյանին չի բավարարում այն փաստը, որ Զինված ուժերի մի քանի պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Նրա խոսքով` այդ ամենի համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազը, որը պետք է հրաժարական տա: Փոստանջյանը Աղվան Հովսեփյանին “խարդախ դատախազ” բնորոշումը տվեց:

Տիգրան Սարգսյանը չմեկնաբանելով պատգամավորի խոսքերը` նրան հորդորեց խորհրդարանում զգույշ լինել գնահատականներ տալուց: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ