25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեզ ասում են զբաղվեք կոնկրետ գործով, դուք էլի այլ բան եք ասում … վարչապետը Բագրատյանի հետ վիճելու անկություն չունի

Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօր Ազգային ժողովում մեղադրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե նա ճիշտ չի նշում գազի գինը` շփոթեցնելով պատգամավորներին: Եվ հետո էլ ներկայացված վերլուծությունները պարզապետ զայրացնում են պատգավորին: Ըստ Բագրատյանի, եթե կառավարությունը չխառնվի գազի գնագոյացմանը, ապա այն չի թանկանա: 

Պատասխանելով նախկին վարչապետին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց, որ վերլուծությունների համար ակնկալում է Հրանտ Բագրատյանի օժանդակությունը: “Կարծում եմ, դուք կօգնեք, եւ մենք կհամալրենք մեր ուսումնասիրությունները “,-ասաց նա: 

Ըստ վարչապետի, գազի գինը սահմանին կտրամադրվի 189 դոլարով եւ դա ամենաէժան գինն է, որ Ռուսաստանը կմատակարարի Հայաստանին: Միաժամանակ, հանրային լսումներ են կազմակերպվելու: Իսկ սակագնի քննարկման  հարցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների մեջ է մետնում:

Այնուամենայնիվ, Բագրատյանին չգոհացրեց վարչապետի պատասխանը: “Ձեզ ասում են զբաղվեք կոնկրետ գործով, դուք էլի այլ բան եք ասում: Անհասկանալի է: Ստեղծեք գազ սպառողների կորպորացիա եւ տեսեք ինչքան էժան կլինի հասարակ սպառողի համար”,- հայտարարեց Բագրատյանը:

“Ձեզ հետ վիճելու տրամադրություն չունեմ”,-ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կորպորացիայի հարցը կհանձնարարի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ