19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ կա /վիդեո/

 “ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը” ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը՝ մայիսի 19-ին Հյուսիսային պողոտային կից հրապարակում իրականացրեց հանրային միջոցառում “Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր” խորագրի ներքո: Օրվա շրջանակներում “ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը” ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի, “Վորլդ Վիժն Հայաստան”-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, եւ այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ անցկացրեց մոմավառություն եւ “Քվիլթ”, որոնք ուղղված են հանրության, մասնավորապես երիտասարդների, ինչպես նաեւ կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սեւեռելուն:

“ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի” ներկայացուցիչներն ու ակտիվիստները մոմեր եւ տեղեկատվական թերթիկներ դրեցին տարածքին հարող “Վեռանդա” եւ “Առագաստ” սրճարաններում: Բաժանված տեղեկատվական թերթիկները պարունակում էին տեղեկատվություն այն մասին, թե “ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը”, որը կնպաստի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի եւ խտրականության նվազեցմանը: Ավանդույթի համաձայն՝ մասնակիցները 40 քառակուսի կտորիկներ կարեցին ծածկոցին, քանի որ ըստ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի տվյալների՝ 2012թ. ընթացքում Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 40 մարդ: Իրականացվեց մոմավառություն, որին միացան վերը նշված բոլոր սրճարանները՝ վառելով սեղաններին դրված մոմերը: Այս ամենը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներով, տեղեկատվական նյութերի տարածմամբ:

Հակառետրովիրուսային բուժման հասանելիության շարունակականության ջատագովության նպատակով անցորդները, անձամբ միանալով ակցիային, խոստացան նամակ ուղարկել  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” ՀԿ-ի գրասենյակ՝ կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ վարակի բուժման հասանելությանը սեւեռելու համար: “ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի” համակարգող Հովհաննես Մադոյանը կարեւորեց բուժման հասանելիության պահպանումը մեր երկրում եւ նշեց. “Այսօր հակառետրովիրուսային բուժումը հասանելի է մեր երկրում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, բայց ֆինասնավորման դադարեցման պարագայում կարող են խնդիրներ առաջանալ”:

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում եւ հնարավորություն ունեն ապրել երկարատեւ ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է եւ անհրաժեշտության դեպքում բուժման հետեւողականությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ