«Կառավարության նոր ծրագիրն իրատեսական չէ»
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է՝ կառավարության նոր ծրագիրն իրատեսական չէ: Սահմանադրության համաձայն՝ ապրիլին պետք է անցկացվեն նոր ընտրություններ, պետք է կկազմավորվի նոր կառավարություն: Հետեւաբար այս ծրագիրը ամենամեծ ցանկության դեպքում չեն կարողանա իրականացնել, փոխարենը կարող էին նախանշել ուղղությունները: Այդուհանդերձ, Հայրիկյանն անդրադարձավ ծրագրի որոշ դրույթներին՝ ընդգծելով, որ մասնավորապես երկրում գործազրկությունը կրճատելու համար կպահանջվի 2-3 տարի, 5-6 տարի էլ պետք կլինի միջին խավ ձեւավորելու համար: Վեցամսյա կյանք ունեցող կառավարությունն այս դրույթները միանշանակ չի կարող իրագործել:
«Առհասարակ, կառավարությունն իրավունք չունի խոսել ժողովրդավարության մասին, քանի որ այս սահմանադրությունը բացառիկ կեղծիքներով է ընդունվել,դրան իրականում, կողմ են քվեարկել ընտրողների երեսուն տոկոսը, այդուհանդերձ այն ընդունվել է, թեեւ խայտառակությունների գագաթնակետն է»,-ասաց Հայրիկյանը՝ շեշտելով, որ Սահմանադրության՝ Հայաստանում Ժողովրդավարությունը երկու անգամ կրճատված է: