Ինչպես կիսահղիություն չի լինում … Ազատության հրապարակում /ֆոտո, վիդեո/
Այսօր` մայիսի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված “Նախախորհրդարան” շարժման առաջնորդներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց.” Հայեր մեզ պատերազմ է հայտարարված, մենք գտնվում ենք օկուպացիայի մեջ և եթե այդ օկուպանտները հայի անուն ազգանուն են կրում և խոսում են գրական կամ քյարթու հայերենով` դա դեռ չի նշամնակում, որ նրանք պակաս թշնամիներ են: Մեզ վրա կրակում են փողով, որպիսի պահպանեն այդ օկուպացիան: Օկուպացված երկրում չի կարող լինել ընդդիմություն , այնտեղ կա դիմադրություն”:
Տիգրան Խզմալյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը համեմատեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամնանակ օկուպացիայի ենթարկված Ֆրանսիայի հետ:
“Նախախորհրդարանի” անդամը ահազանգ հնչեցրեց և նշեց, որ ազգային ազատագրական պայքարի սկիզբ է դրվելու հենց այս պահից. “Իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին, մեզ թույլ են տալիս քվեարկել, բայց հաշվում են իրենք:
Դրա համար ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական ուժ`իշխանությունը ձևավորվելու է հրապարակներում, ոչ թե Քոչարյանի, Սարգսյանի կամ Լևոն Տեր Պետրոսյանի շուրջ:
Տիգրան Խզմալյանը եզրափակելով իր ելույթը ասաց. ”Ինչպես կիսահղիություն չի լինում ,այնպես էլ չի լինում կիսաազատություն”:
Մանրամասները` տեսանյութում: