09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպես է ՀԷՑ-ը հաշվիչների միջոցով խաբում սպառողներին. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է 5 մլն դրամի չափով տուգանել«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։ Տուգանելու նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը։ Բանն այն է, որ այս տարվա ապրիլին արզվել Էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում։ Ապրիլին ՀԷՑ-ին ժամանակ էր տրվել մինչեւ օգոստոսի 1-ը ավարտեր հաշվիչների կարգավորման գործընթացը։ Սակայն դա չի իրականացվել, եւ պարզվում է՝ 30 հազար հաշվիչներ ժամանակային շեղում ունեն։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ մոտ 30 հազար սպառող ՀԷՑ-ի կողմից խաբվում է, քանի որ նրա սպառած էլէներգիայի վարձավճարը ճիշտ չի հաշվարկվում։ Ավելին՝ սպառողներն անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց խաբում են։

Ինչեւէ: Երեկ «ժոդովուրդ»–ը ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանից փորձեց պարզել, թե արդյոք իրենք առարկում են նշված նախագծի դեմ։ Ի պատասխան՝ մամուլի պատասխանատուն ասաց, որ նիստի ընթացքում իրենց ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց փաստարկները։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստարկները երկու տեսակի են լինում՝ բացատրության կամ առւսրկությունների տեսքով։ Երբ փորձեցինք այս հանգամանքը ճշտել, Նատալիա Սարջանյանը պատասխանեց. «Մինչեւ նիստ չեմ կարող ասել»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ