21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Եկել է ժամանակը, որ Մխիթարյանը վերադառնա իր բարձր խաղամակարդակին»

Առաջիկայում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեներբահչեի» հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վնասվածքից հետո դեռ չի վերադարձել խաղադաշտ:

«Մխիթարյանը վնասվածք էր ստացել, բայց արդեն վերակագնվել է եւ մարզվում է առանց սահմանափակումների: Չեմ կարող միանշանակ ասել, որ նա մասնակցելու է վաղվա խաղին: Սակայն եկել է ժամանակը, որ  Մխիթարյանը վերադառնա իր բարձր խաղամակարդակին եւ ցուցադրի, թե ինչի է ունակ»,- նշել է մարզիչը:

Տեղեկացնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»«Ֆեներբահչե» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ