28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մամ, մեռնում եմ, հասեք, արնահոսում եմ…».մահացած ծննդկանի սկեսուրը պատմել է

Հոկտեմբերի 18-ին Վանաձորի ծննդատանը մահացած ծննդկանի` 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ կատարվածի միակ մեղավորները ծննդատան աշխատակիցներն են՝ ծնունդն ընդունող բժիշկ Արսեն Բալայանը և բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը:

«21 օր պառկել է հիվանդանոցում: 21-րդ օրը բժիշկներն առաջարկել են՝ եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի: Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, ասին` չէ: Դեղ դրեցին երեխուս, ազատվեց երեխես: Եկանք տուն` մաղարիչ անելու, մեր տանը լիքը ժողովուրդ: Մեկ էլ հարսս զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ, հասեք, արնահոսում եմ»,- պատմել է Քնարիկ Մնացականյանը:

Սկուսուրը տեղեկացրել է, որ  հարսի զանգից անմիջապես հետո գնացել են հիվանդանոց.

«Գնացինք հիվանդանոց, Արսենը մեզ ասաց` ձեր հարսին փրկելու միակ միջոցն արգանդը հեռացնելն է: Ես անձամբ բժշկին բրթել եմ ասելով` գնացեʹք, գնացեʹք փրկեք հարսիս: 10 րոպե հետո եկավ, ասաց, որ մահացել է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ