28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայտարարություն տվողը պետք է խուսափի սուտ տեղեկություններ հայտնելուց. նախարարի պարզաբանումը (վիդեո)

«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է՝ որ դեպքում է դիտավորություն, որ դեպքում՝անզգուշություն»,-այսօր Ազգային ժողովում ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պարզվելու դիտավորությամբ, թե՞ անզգուշությամբ է արված սուտ մատնությունը. «Խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որն ամրագրված է հենց օրենսգրքում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ կրկնաքվեարկության կամ նման այլ դեպքերի կասկածների դեպքում քաղաքացին կարող է դիմում ներկայացնել, սակայն եթե պարզվի, որ դա սուտ մատնություն է, նա քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Այստեղ կա կարևոր կետ, թե արդյոք այդ մատնությունը դիտավորյալ է արվել, թե անփութությամբ:

Ճշտող հարցին, որ եթե քաղաքացին չի տիրապետում Քրեական օրենսգրքին, պե՞տք է պատասխանատվության ենթարկվի անզգուշությամբ արված սուտ մատնության համար, Դ. Հարությունյանն ասաց. «Քրեական օրենսգրքում նկարագրված հանցակազմերը ենթադրում են, որ անգամ եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը, բայց կատարում է հանցագործություն, ապա պատժվում է: Պետք է ասեմ, որ չկա որևէ ոչ տրամաբանական հանցակազմ, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է սուտ հայտարարությանը, երբ անձն իրականում գնացել է քվեարկել, իսկ ինչ-որ մեկը կողքից ասել է, որ նա չի մասնակցել քվեարկության, եթե մի քիչ կոպտացնեմ հարցադրումը՝ ես վկայում եմ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկությանը»:

Հարցին, իսկ եթե քաղաքացիները վախենան պատասխանատվության ենթարկվելուց և չբարձաձայնեն տեղեկատվությունը, որին տիրապետում են, արդյոք սա բացասական չի անդրադառնա ընտրությունների որակի վրա, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր գիտելիքը ճիշտ է, իհարկե ճիշտ է, որ մի քանի անգամ մտածի, եթե մեկից լսել է, որ այն մարդն այստեղ չէ ու հավանաբար չի քվեարկել, իսկապես ճիշտ չէ, որ հայտարարություն անի: Եթե գիտի, որ օրինակ եղբայրն այդ պահին գտնվում է ՌԴ-ում ու չէր կարող մասնակցել քվեարկության, ինչի՞ց պետք է մտահոգ լինի, որ հանկարծ եղբայրը կհայտնվի՞ Երևանում»:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ