28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Շիրակ կենտրոնը» դիմել է ՊԵԿ-ի նոր ղեկավարին

Հարկային, ավելի քան ծանր բեռից ազատվելու ակնկալիքով «Շիրակ կենտրոնը» այսօր՝ հոկտեմբերի 19-ին, դիմել է նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին:

Դիմումում մասնավորապես ասվում է.  «Հարգելի պարոն Հարությունյան.

Լսելով Ձեր ելույթները եւ հույս ունենալով, որ Դուք արդարացի մոտեցում կցուցաբերեք եւ ճանապարհներ կգտնեք մեր՝  «Շիրակ կենտրոն» կազմակերպությանը ազատելու, անօթեւան եւ ծայրահեղ աղքատ ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած  հսկայածավալ հարկային բեռից:

Նշենք, որ այս պահին մեր կողմից հայտարարված դրամահավաքի http://shirakcentre.am/hy/material/2016/346/ միջոցներով, 5 մլն դրամից ավել գոյացած հարկային բեռից, միայն 700.000 դրամն է հնարավոր եղել վճարել՝ որպես անշարժ գույքի օտարումից ստացված եկամտահարկ:

Ուզում ենք նաեւ տեղեկացնել, որ Ձեր աջակցությամբ մեր կազմակերպության վրայից, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով ձեռք կբերենք ձմռան վառելափայտ ու կբաժանենք անօթեւան ընտանիքներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ