01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը դիտավորյալ Հայաստանին հարվածի տակ չդրեց. Արման Նավասարդյան/վիդեո/

«Ռուսաստանը ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովն օգտագործեց ցուցադրելու համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու իր պատրաստակամությունը»,-այս մասին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում անցկացնելը ավելի շատ բացասականն  էր, քան դրականը: Բացասականն այն էր, որ Նազարբաեւը չժամանեց Երևան եւ  գլխավոր քարտուղար չընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը:

Խոսելով այն մասին, որ Երեւանում չընտրվեց կազմակերպության նոր գլխավոր քարտուղար՝ Արման Նավասարդյանը նշեց, որ  դա կարող էր ռեւերանս լինել թյուրքալեզու երկրներին: «Բայց չկա չարիք առանց բարիքի: Երկու բլոկների  միջեւ այդպիսի լարվածությունը, որ դառնում է կազմակերպության ֆլագմանը, չարժե: Հնարավոր է, Ռուսաստանը դիտավորյալ Հայաստանին հարվածի տակ չդրեց: Չպետք է մտածել, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը բոլոր խնդիրները կլուծի»,- նշեց Նավասարդյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի կարեւորությունն այն է, որ  բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են մնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ