08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանները մահացածի որդուց կաշառք են պահանջել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 հազար ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ  ոստիկանության նախկին աշխատակից իր հոր մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և հանգուցյալի գերեզմանի բարեկարգման ու տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1 մլն. 400 հազար ՀՀ դրամ գումարը տրամադրելու համար:

Քաղաքացի Ռոման Օ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ