15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե այս գործելաոճը շարունակվի, ունենալու ենք ցավալի հետևանքներով վթարներ»

Հայաստանում տրանսպորտի ոլորտում իրազեկումը ոչ պատշաճ է. ոչ վերահսկողությունկա, ո՛չ էլ օրենսդրության կարգավորում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Ոչ  կանոնավոր ուղևորափոխադրումների դաշտը տարիներ շարունակ չի կարգավորվում: Ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել ենք,  Տուլայի դեպքն էր, իսկ պետական կառույցներն էլի անպատասխան թողեցին բազմաթիվ հարցեր ու չէին էլ առարկում, որ պրոբլեմներ կան, ասում էին՝ պետք է այս խնդիրներին լուծում տալ, պետական վերահսկողություն իրականացնել: Անցավ մեկ տարի: Վստահ եմ՝ հիմա էլ կրկին հայտարարություններ են անելու:  Բայց հարկավոր է հստակ քայլեր անե: Ոչ կանոնավոր ուղևորափողադրումներ անող ըտնկերությունները կամայական երթից առաջ պետությանը պիտի տեղեկացի, թե ում է տեղափոխում և ում պետք է հետ բերի: Վերահսկողությունը պետք է իրականացվի մեկ ամբողջձական մեխանիզմի միջոցով», – նշեց Բաբկեն Պիպոյանը:
Բանախոսն  ընդգծեց՝ եթե այս գործելաոճը շարունակվի, բիզնես դաշտում այս ոլորտը կվատթարանա և, բացի այդ, ունենալու ենք ցավալի հետևանքներով վթարներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ