12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր համաձայնության են գալիս (վիդեո)

Ազգային ժողովում իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քիչ առաջ ավարտեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումը Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում: Քննարկումից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ քննարկումը դեռ շարունակվելու է, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ընդհանուր հայտարարի գալ է հաջողվում: «Հիմա ընդդիմադիր խմբակցություններն առանձնացան բանակցելու և տեղյակ կպահեն, մի 2-3 տարբերակ առաջարկվեց, բոլորի մոտեցումները նույնն են, ձևակերպումների խնդիր կա, հիմա յուրաքանչյուր խմբակցություն կքննարկի և կներկայացնի»,-ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ այսօր կքննարկվի ԸՕ-ը երկրորդ ընթերցմամբ, իսկ եթե չհասցնեն փոփոխությունները կատարել, ապա ժամանակ կա, և հնարավոր է, որ երկրորդ ընթերցմամբ քննարկվի հիմնական նիստի ժամանակ: Ինչ վերաբերում է Լևոն զուրաբյանի առաջարկին՝ ֆիքսել ակնհայտ սուտ ձևակերպումը, նա ասաց. «Առաջարկությունները շատ են եղել, ու դրանք միասնական որոշման արդյունքում պետք է ընդունվեն»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ