07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Եվրոն կգահավիժի»

«Երբ Անգլիան բրեքսիթից դուրս եկավ,  Եվրամիության  անդամ մյուս երկերներն իբր աշխատում էին  պահպանել այդ միությունը: Այդուհանդերձ, Եվրամիության անդամ տարբեր երկրներում ընթանում է պրոցես՝ Եվրամիությունից դուրս գալուն միտված», – Henaran.am-ի  հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Եվրոպական ԿԲ-ի նախկին գլխավոր տնտեսագետ Օթմար Իսկինգի դիտարկմանը, թե մոտ ապագայում եվրոն ուղղակի փլուզվելու է:

Վարդան Բոստանջյանը  շեշտեց՝ եթե Եվրամիությունը փլուզվի, բնականաբար ընդհանուր  արտարժույթ ունենալու անհրաժեշտություն չի լինի, ինչի արդյունքում եվրոն կգահավիժի:

«Իսկ եթե եվրամիությունը ուժ գտնի և ձևավորված միությունը պահպանի,  եվրոն իր ուժը չի կորցնի: Բայց հիմա  այսպիսի նպաստավոր պայմաններ չկան», – ընդգծեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ