01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Հողը թեթև լինի այս օրենսգրքին և մեր ընտրական համակարգին»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորում է, որ ընտրական համակարգը լինի մրցակցային: Այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նա  հույս հայտնեց, որ այսուհետ այդպես կլինի: «Ընտրական օրենսգիրքը պետք է նկարագրի ընտրական համակարգի հարցերը, այն պետք է հիմք ծառայեր Սահմանադրության գլխավոր փոփոխություններին մեխից, որ այսուհետ լինելուէ  քաղաքական տեսլականների պայքար, նպաստելուէ  քաղաքական կուսակցությունների զարգացմանը:

Գործիքը, որով պիտի այդ ամենը տեղի ունենար, Ընտրական օրենսգիրքն էր, ցավոք սրտի, ըստ իս, այս նախագիծն այլ բանի մասին է, նրա մասին, որ ժողովո՛ւրդ, մեր երկրում զարգացումը պիտի ընթանա անհատ շարժիչների միջոցով, մարդիկ, որ կարող են որոշակի ազդեցություն ունենալ որևէ տեղ, ովքեր կլինեն առաջնորդի կարգավիճակով, ու իրենցով ենք առաջ գնալու: Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ հանվել է:

Մեզ մոտ լինելու է այդ տղաների որսը ու դրանով է ամեն ինչ որոշվելու:

Հույսը դրված է այն մարդկանց վրա, ովքեր կարող են ձայն բերել»,-հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընտրացուցակների հրապարակումը, ընտրատեղամասերում տեսանկարահանումը դրական ազդեցություն կունանան ընտրությունների վրա, սակայն դրանք իդեալական չեն դարձնի այն, ու իշխանությունն էլ ամեն ինչ անելու է իր շահերի համար:

« Իրենք իրենց խնդիրները պահելու են, միակ տարբերությունը, որ կարող ենք առաջ գնալ, փոխենք օրենսգիրքն այն մակարդակի, որ քաղաքական դիսկուրսի դաշտ դառնա»,-նշեց նա: Թևան Պողոսյանն ելույթն ավարտեց հետևյալ տողերով.

«Հողը թեթև լինի այս օրենսգրքին և մեր ընտրական համակարգին»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ