03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդիրներ կան, բայց ոչ դեֆոլտ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կարծում, որ Հայաստանին դեֆոլտ է սպառնում: «Աղքատության մակարդակը չի իջնում, արտագաղթը շարունակվում է, այս բոլոր խնդիրներ կան, սակայն դեֆոլտ ի՞նչ է նշանակում. երբ երկիրը չի կարողանում պետական բյուջեի միջոցներով կատարի իր պարտավորությունները, երբ կենսաթոշակ չի վճարում, պետական պարտքը չի կարողանում սպասարկի և այլն, այդ ժամանակ սեվեստր են անում, որը նախորդում է դեֆոլտին»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն ասաց նա:

Իհարկե, պատգամավորին անհանգստացնում է, որ վարկեր շատ ունենք, պարտքի տոկոսն էլ աստիճանաբար բարձրանաում է, սակայն այս պահին դեռ վարկեր ստանում ենք: Հարցին, թե այս հայտարարությունը կազդի ներդրողների վրա, արդյոք անվստահություն կառաջացնի մեր երկրի նկատմամբ, նա պատասխանեց, որ ներդրողներ չկան, ի՞նչ ազդեցության մասին է խոսքը:

«Ներդրում պիտի լինի, որ ազդի կամ չազդի»,-եզրափակեց Միքայել Մելքումյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ