ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի հնարավորությունը. սառը ցնցուղ որոշ ԲՀԿ-ականների համար /վիդեո/
“Նոր հեծանիվ պետք չէ հորինել, ամբողջ աշխարհում կա մի ձեւ իշխանությունը վերցնելու, դա ընտրություններն են: Մեր երկրում համապետական ընտրությունները ավարտված են: Իհարկե, եղան քաղաքական ուժեր, ովքեր մայրաքաղաքի ընտրությունները փորձեցին վերածել համապետական:
Եթե ուզում են գան իշխանության, թող հանգիստ պատրաստվեն 2017 թվականի ընտրություններին”,-լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարամզանովը անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն խաղաղ ճանապարհով գալու է իշխանության:
Շարմազանովը անկեղծացավ եւ ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր չի լինելու` չի զարմացրել:
“Մարդն իր կարծիքն է ասել, ուղղակի փաստեցինք, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր ԲՀԿ որոշ գործիչների համար: Իսկ թե ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, իշխանություն, թե այլընտրանք, դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է”,- ասաց էդուարդ Շարմազանովը:
Քննարկվե՞լ է կոալիցիայի հնարավորությունը` դիտեք տեսանյութում: