21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն այսօր քննարկելու է կառավարության ապագա ծրագիրը (վիդեո)

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, որ այսօր ՀՀԿ-ը հավաքվելու է ու քննարկելու կառավարության ապագա ծրագիրը: Նա նշեց, որ նիստը վարելու է ՀՀ նախագահը, մասնակցելու են ՀՀԿ խմբակցության անդամներն ու խորհրդի ներկայացուցիչները, որոնց էլ ծրագիրը ներկայացվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:

«Հույսով եմ, որ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը կքննարկի կառավարության ծրագիրը»,-ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը դեռ ավարտուն տեսք չունի, այսօր կքննարկվի, առաջարկներ կարվեն, ապա կբերվի վերջնական տեսքի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ