10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Կասկած հարուցած տղամարդու մոտ կանացի դրամապանակ է հայտնաբերվել

Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր կանացի դրամապանակ՝ գումարով:

Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 8 երթուղային ավտոբուսում, մի կնոջ պայուսակից:

Պարզվել է, որ տուժողը 65-ամյա Մարիետա Մ.-ն է:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ