16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վանաձորում ԲՀԿ խմբակցության ավագանիները չեն մասնակցել Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գրաջում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Վանաձորի ավագանիների քվեարկության առաջին իսկ րոպեներից արդեն իսկ պարզ էր, թե ինչի է գնում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը: Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը, որին վանաձորցիների մեծ մասը, ըստ երևույթին, ձայն չեն տվել: Երեք ոչ իշխանական ուժերի կողմից ստորագրված համագործակցության հռչակագրով հայտարարեցինք, որ սատարելու ենք միասնական թեկնածուին, սակայն սեփական ստորագրությունը դրժած 4 ավագանիների շնորհիվ Վանաձորում պատկերն այլ է: Այսօր Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը, ինչպես որ նախկինում հայտարարել էինք քննարկումների արդյունքում, ԲՀԿ խմբակցության ավագանիներ Հրանտ Մարգարյանը, Այծեմնիկ Օհանյանը և Դավիթ Հակոբյանը ևս որոշել և չեն մասնակցել: ԲՀԿ-ն մնում է իր խոստումներին և պայմանավորվածություններին անդավաճան»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ