18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է  բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։

Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի  բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։

Տուժած մյուս երկու տղամարդիկ  շարունակում են բուժումը  Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։  Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ