Դեռ չեն նայել այդ հարցը

ՀՅԴ-ը դեռևս չի որոշել` կմասնակցի մայիսին 19-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի կլոր սեղանի քննարկմանը:
”Չեմ կարող ասել, դեռ չենք նայել այդ հարցը”,-Henaran.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հանդիպում էր կազմակերպել, որտեղ հայտարարեց, որ նոր Հայաստանի ապագայի վերաբերյալ ծրագրերը քննարկվելու են մայիսի 19-ին կայանալիք կլոր սեղանի ժամանակ:
”Թող գան մարդիկ, ովքեր ենթակա են համախմբման, թող գան թուղթ ու գրիչով”,-ասել էր նա:
Նշենք նաև, որ շատ ավելի վաղ կայացած Րաֆֆի Հովհաննիսյանի փակ քննարկմանը ՀՅԴ-ից մասնակցեց ԳՄ անդամ, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: