Տարոնը մի թերություն ունի … /վիդեո/
Դերասան Սերգեյ Դանիելյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Կարծում է ավելի շատ պետք է է հասարակական կյանքով ապրել, քան քաղաքականությամբ:
Դերասանը Henaran.am-ին պատմեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել է Տարոն Մարգարյանի համար:
”Տարոնին եմ ընտրել, իր միակ թերությունը կուսակցական լինելն է: Որ նայում եմ քաղաքին, վրոդի տենց վատ չի: Ես ընդունում եմ մարդուն որպես մարդ: Ինձ հետաքրքիր չէ, թե նա ինչ կուսակցությունից է, ինչ է ասել:
Ֆաշիստների ու կոմունիստների մեջ էլ նորմալ մարդիկ կային: Համոզված եմ, որ ”Հանրապետականների” մեջ էլ մի քանի նորմալ մարդիկ կլինեն … Այդ պատճառով ինձ համար շատ հեշտ անցավ, քանի որ եթե չուզենայի, որ նա անցներ, ցավոտ կլիներ, ինձ առանձնապես չջարդեցի”:
Րաֆֆի Հովհաննիսյանը դերասանի իմ մշտական հանդիսատեսն է. “ինքը որպես մարդ շատ հետաքրքիր, փափուկ, ազնիվ մարդ է”:
Վստահ է, որ երկրի սոցիալական խնդիրները քաղաքական գործիչները չեն լուծելու: Հավատում է ՀԿ-ներին, որոնք “գրանտներ են կպցնում …”:
Ամբողջական զրույցը` տեսանյութում: