Այստեղ էլ է գաղջ մթնոլորտ, ես իսկապես հոգնեցի …. Դեմիրճյանը ` լրագրողներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/arm136869513268_1368701781.jpg)
”Ես չեմ դիտել, բայց գիտեք դա ճիշտ կլինի տեսնի իշխանությունը, պետք է դատապարտել այն իշխանությանը, որ այս վիճակին է հասցրել, դրա համար պետք է իշխանությունն ամաչի”,-մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ”ուտել-խմելու” հայտնի միջադեպը, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Դեմիրճյանը չի ժխտում, որ երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նաև ընդդիմությունը, սակայն ամեն ինչ պետք չէ նրա վրա բարդել: Խնդիրներին լուծում տալու համար Դեմիրճյանն առաջարկում է իրապես ժողովրդավարական ընտրություններ անցակցնել:
Լրագրողների դիտարկմանը, թե ստեղծված վիճակի համար մեղավոր է ընդդիմությունը, քանի որ թուլացել է, ավելին, ընդհանրապես ընդդիմություն չկա, ընդդիմադիր գործիչն արձագանքեց.
”Եկեք ծայրահեղությունների մեջ չընկնենք, ընդդիմություն միշտ էլ եղել է և յուրաքանչյուր նախագահական ընտրություններին հաղթել է: Եթե արդյունքի չենք հասել, դա երկրի ձախողումն է: Իհարկե, կան ընդդիմադիր գործիչներ, ովքեր ամպագոռգոռ հայտարարություններ են արել ու սխալվել են, բայց մեծ հաշվով ընդդիմությունը սխալներ չի արել”:
Henaran.am-ի հարցը, թե համաձայն է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, որ ”Ժառանգությունը” ընդդիմություն չէ, ընտրություններում էլ չի պահել ձայները, նյարդայնացրեց Ստեփան Դեմիրճյանին.
՛՛Ժառանգությունն՛՛, իհարկե, ընդդիմություն է, սա ինչ հարց է, այստեղ էլ է գաղջ մթնոլորտ, ես իսկապես հոգնեցի, երկիրը ծանրագույն վիճակում է”,-ասաց :