19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեմիրճյանը` ՀԱԿ դաշինքը գլխավորելու, ՀԱԿԿ-ի, ՀՀՇ-ի մասին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խոստովանում է, որ քաղաքական դաշտում խառնաշփոթ է առաջացել նոր վերակազմավորվող ՀՀՇ-ի, ՀԱԿ դաշինքի, ՀԱԿԿ-ի, ՀԱԿ խմբակցության պատճառով, քանի որ նույնիսկ լրագրողներն են շփոթում, թե սրանցից որին ով է անդակամցում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ասաց, որ իրենք համագործակցում են և պատրաստ են շարունակել համագործակցել թե ՀԱԿ կուսակցության, թե ՀԱԿ դաշինք մտած մյուս կուսակցոթյունների հետ: Իսկ նորաստեղծ ՀՀՇ-ի հետ համագործակցության մասին դեռ չեն մտածում` “թող ստեղծվի, նոր կմտածեն” :

Henaran.am-ի հարցին, հնարավոր է, որ ՀԺԿ-ն ընդգրկվի ՀԱԿ դաշինքի կազմում, կուսակցության ղեկավարը պատասխանեց, որ ֆորմալ առումով ՀԺԿ-ը ՀԱԿ դաշինքի կազմում է: Իսկ ՀԱԿ դաշինքը պահպանել ցանկացող մյուս կուսակցությունների հետ նույն դաշինքում մնալու վերաբերյալ պատգամավորը նախ նշեց, որ դեռևս ՀԱԿ դաշինքի նիստ չի կայացել:

՛՛Խառնաշփոթ է ստեղծվել, դա չի կարելի համարել ՀԱԿ դաշինքի նիստ, մի քանի կուսակցություն հավաքվել են ու ցանկություն ունեն վերականգնել, դա նորմալ ցանկություն է՛՛: Մեր հարցին, թե իրեն առաջարկվել է գլխավորել ՀԱԿ դաշինքը, պատասխանեց.

՛՛Նման առաջարկ չի եղել, մենք հիմա չենք քննարկում նոր ձևաչափեր ստեղծելու, դաշինքներ ստեղծելու հարցը, ժամանակը ցույց կտա՛՛:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, ապա Դեմիրճյանն ասաց, որ նրանք նիստերին չեն մասնակցում, բայց ճիշտ կլինի, որ իրենք տան պարզաբանումներ այդ մասին. ՛՛Իրենցից հարցրեք, թե ինչու չեն մասնակցում, իսկ խմբակցությունում կարող են լինել տարբեր կարծիքներ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ