06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կաննի կինոփառատոնը բացված է /ֆոտո/ /վիդեո/

Նախօրեին ֆրանսիական Կանն քաղաքում տեղի ունեցավ Կաննի հեղինակավոր կինափառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Փառատոնի բացման պատվին է արժանացել հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն: Հանդիսավոր արարողությունը վարել է ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տատուն:

Այս տարի կինոփառատոնի ժյուրիի կազմում են Սթիվեն Սփիլբերգը, հնդիկ դերասանուհի Վիդյա Բալանը, ճապոնացի ռեժիսոր Նամո Կավասեն, բրիտանացի ռեժիսոր Լին Ռեմսին, դերասաններ Դանիել Օտեյը, Նիկոլ Կիդմանը եւ Քրիստոֆ Վալցը, ռեժիսորներ Էնգ Լին եւ Կրիստիան Մունջիուն:

Կինոփառատոնի մրցութային փուլին կներկայացվի 20 ֆիլմ, որոնց թվում Բազ Լուրմանի “Մեծն Գեթսբին”, Ռոման Պոլանսկու “Վեներան մորթիներով”, Նիկոլաս Վինդինգ Ռիֆնի “Միայն աստված կների”, Ֆրանսուա Օզոնի “Ընդամենը 17” եւ այլ հայտնի ֆիլմեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ