14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ֆրանսիայի Սենատի որոշումը ցույց տվեց, որ Անկարայի ժխտման և շանտաժի քաղաքականությունը կործանման է մատնված․ Շարմազանով

Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ՝ Ֆրանսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, պայքարում է քսենոֆոբիայի և մարդկության դեմ հանցագործությունների դեմ։ Այդ մասին, մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հիշյալ բանաձևը վերահաստատեց, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, ավելին՝ Եվրոպայում ժխտման քաղաքականության դեմ պայքարի և դրա քրեականացման հաղթական երթ է սկսվել: ՙՖրանսիայի օրինակը պետք է վարակիչ լինի Եվրոպայի այլ երկրների համար: Այդ որոշումը հերթական անգամ ապացուցեց այն փաստը, որ Անկարայի ժխտման և շանտաժի քաղաքականությունը կործանման է մատնված»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ