21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ գլխավոր դատախազը նոր նշանակումներ է արել

 ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ