10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեսսին գլխավորում է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը

Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ մարզիկների ցուցակը:Այն գլխավորում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

Արգենտինայի հավաքականի 29-ամյա ավագի տարեկան եկամուտը կազմում է մոտ 73.7 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստ Կեւին Դյուրանտը, որը տարեկան ստանում է 50.8 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 50.5 միլիոն եվրո:

Լավագույն տասնյակում են նաեւ՝ ամերիկյան ֆուտբոլի 2 ներկայացուցիչ, 2 գոլֆիստ, Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը (37,1 միլիոն), «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը (33,9 միլիոն) եւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (32,5 միլիոն):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ