Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգում է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ilur.am կայքում հետևյալ տեքստն է հրապարակվել.
«Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»: